Սկանդալ. «Վնուկովո» օդանավակայանի հեռախոսային ահաբեկիչը հայտնի ռեփեր Սերյոգան է եղել
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ձերբակալված տղամարդը բելառուսցի ռեփեր Սերգեյ Պարխոմենկոն է եղել, նույն ինքը՝ Սերյոգան: Նա Մինսկ ուղևորված օդանավում ռումբի առկայության մասին կեղծ հաղորդագրություն է տարածել:
Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը և հավելում, որ «360» հեռուստաալիքի հետ զրույցում լուրը հաստատել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Պոդոլսկին:
Ռումբի առկայության մասին հաղորդագրությունը ստանալու պահին օդանավն արդեն օդում է եղել: Նշվում է, ինքնաթիռը Մոսկվայիս ուղևորվելիս է եղել Մինսկ:
Ինքնաթիռն ու ուղեբեռը մանրամասն զննության կենթարկվեն Բելառուսի մայրաքաղաք ժամանելուց հետո: