Ջոլիի փաստաբանները դատարան կհրավիրեն Ջենիֆեր Էնիսթոնին
Տեղեկություններ են տարածվել, որ Անջելինա Ջոլիի փաստաբանները դատարան են կանչելու Բրեդ Փիթի նախկին կնոջը` դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին, որպեսզի վերջինս դատարանում Փիթի դեմ վկայություն տա և պատմի թմրանյութերի, ալկոհոլի հանդեպ նրա ունեցած հակվածություն մասին: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
«Radar Online»-ը հայտնում է, որ դեռևս 15 տարի առաջ Փիթն արդեն չարաշահում էր արգելված նյութերի օգտագործումը և իրեն ոչ ադեկվատ էր պահում, և եթե Էնիսթոնին պաշտոնական ծանուցմամբ դատարան հրավիրեն, ապա նա ստիպված կլինի մասնակցել այս շուոին մինչև վերջ:
Ավելի վաղ Փիթի ընկերուհին` Մելիսա Էթերիջը, Ջոլիին և նրա փաստաբաններն մեղադրել էր ապատեղեկատվություն տարածելու և հասարակությանը Փիթի դեմ տրամադրելու մեջ, ինչի գլխավոր նպատակը վերջինիս անունը սևացնելն ու վարկանիշը իջեցնելն է:
Միևնույն ժամանակ, երեխաները, որոնց համար այդքան անհանգստանում է Ջոլին, իրենց երջանիկ չեն զգում հորից հեռու ապրելով և նրան հազվադեպ տեսնելով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասանուհին ցանականում է շուտափույթ ազատվել իր այն դաջվածքներից, որոնք հիշեցնում են Փիթին ու նրա հետ ապրած ժամանակահատվածը: