Ջոլին ազատվում է Փիթի մասին հիշեցնող դաջվածքներից (լուսանկար)
Անջելինա Ջոլին շարունակում է խզել Բրեդ Փիթի հետ ունեցած կապերը: Վերջինս երեխաների հետ միասին Փիթից առանձին տուն է վարձել և այնտեղ է տեղափոխվել նախքան ամուսանլուծության գործընթացի ավարտը: Այս անգամ էլ դերասանուհին ցանկություն է հայտնել ազատվել նախկին ամուսնու մասին հիշեցնող բոլոր դաջվածքներից: Այս մասին հայտնել է Starslife.ru-ն:
«Էնջիի համար դաջվածքները կարևոր և խորհրդանշական նշանակություն ունեն: Նրա կյանքում արդեն մի անգամ եղել է ամունուց բաժանվելու պատճառով դաջվածքի հեռացում, և այժմ էլ նա ցանկանում է հնարավորինս արագ ազատվել դրանցից»,-պատմել է Ջոլիի մտերիմներից մեկը:
Նշենք, որ դերասանուհին ունի14-ից մինչև 22 դաջվածք: Հասարակությանը դրանց ստույգ թիվը անհայտ է: Փիթի հետ ամուսնության ընթացքում դրանց քանակը ավելացել է, օրինակ` Ջոլին իր մարմնի վրա դաջել է իր երեխաների ծննդավայրերը, ինչպես նաև ամուսնու ծննդավայրը: Դերասանուհին Կամբոջա այցից հետո իր մեջքին դաջել է բուդդայական այնպիսի սիմվոլներ, որոնք պաշտպանում են բացասական ազդեցություններից և պահպանում առողջությունը: