Քիմ Քարդաշյանը կօգտվի նմանակի ծառայություններից (լուսանկարներ)
Մինչ Ֆրանսիայի ոստիկանութունը փնտրում է հանցագործներին՝ Քիմ Քարդաշյանը գտնվում է Նյու Յորքի իր բնակարանում:
Հայուհու բնակարանը շրջափակել են մեծաքանակ թիկնապահներ: Այս մասին հայտնել է Spletnik.ru-ն:
Ինչպես հայտնել է հրատարակչությանը «Page Six»-ը՝ Քիմ Քարդաշյանը մտադիր է անել ամեն հնարինը, որպեսզի հետագայում նվազեցնի ռիսկերը:
Քիմի երեխաներն այժմ ունեն անձնական թիկնապահներ:
Չնայած Քիմը դեռ լռում է համացանցում, սակայն աղբյուրներից հայտնի է, որ նա մտադիր է օգտագործել նաև թիկնապահներ, որոնք կհետևեն իր ամեն մի քայլին:
«Նրան խորհուրդ են տվել օգտվել նմանակի ծառայություններից: Նա մտածում է այդ ուղղությամբ, դա վատ տարբերակ չէ, որը շտապես մոլորեցնում է: Սակայն այժմ նա վախենում է իր երեխաների համար: Այժմ Քիմը հասկանում է, որ իր ընտանիքին հարկավոր է 24-ժամյա հսկողություն: Ավելի վաղ Քիմը ցանկանում էր, որ իր թիկնապահները զենք կրեն իրենց հետ և այժմ նա ավելի լուրջ է մտածում այդ ուղղությամբ»,- հայտնել է աղբյուրներից մեկը: