Քարդաշյանի թիկնապահի մեկ միլիոն եվրոյից ավելի պարտքերը (լուսանկարներ)
Փարիզում հեռուստաաստղին կողոպտելուց 10 շաբաթ առաջ Պասկալ Դյուվեն` Քարդաշյանի թիկնապահը, դիմելով գերմանական դատարան, իր ունեցած անվտանգության կազմակերպությունը սնանկ էր հռչակել: Բրիտանացի լրագրողները բացահայտել են, որ չնայած այն հանգամանքին, որ նրա կազմակերպությունը` «ProtectSecurity»-ին,19 տարի մատուցում է թիկնապահական ծառայություններ և ունի աստղային վարկանիշ, սնանկ է հայտարարվել:
Դատական գործընթացի արդյունքում պարզվել է, որ Դյուվեին պատկանող վերոնշյալ կազմակերպությունը ունի ավելի քանի մեկ միլիոն եվրո կազմող պարտք: Այս մասին գրում է Life.ru-ն` հղում տալով Daily Mail-ին:
Բացահայտ մեղադրանք չկա Քիմի թիկնապահի հանդեպ, բայց «Daily Mail»-ը եղած համընկնումը պատահական չի համարում: Մանավանդ, որ վերջին ժամանակներում Պասկալ Դյուվեն սոցցանցերից հեռացրել է այն ամենը, ինչը կապված է իր և Քարդաշյանի հետ: Իսկ ահա ֆոտոմոդելը վստահեցնում է, որ իր թիկնապահը անմասն է կատարված կողոպուտից: