Ջոլին երեխաների հետ սկսել է հոգեբանի այցելել
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին և նրա վեց երեխաները սկսել են հոգեբանի մոտ հաճախել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «People»-ին:
Ինչպես հաղորդվում է, դերասանուհին ուժեղ է մնում հանուն իր երեխաների:
Ամսագրի տվյալներով՝ Բրեդ Փիթը նաև հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթներիի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո իրեն դատարկված մարդ է զգում՝ կոտրված սրտով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ըստ համաձայնության՝ Փիթը, Ջոլին և երեխաները միասին խորհրդակցությունների են գնալու հոգեբանի մոտ: Նաև հաղորդվել էր, որ Բրեդ Փիթը վատ վիճակում է գտնվում Անջելինա Ջոլիից բաժանվելու պատճառով: