Դերասանուհի Անջելինա Ջոլին վարձել է Չարլի Շինի կնոջ առանձնատունը (լուսանկարներ)
Դերասանուհի Անջելինա Ջոլին վարձել է Չարլի Շինի կնոջ՝ դերասանուհի Դենիզ Ռիչարդսի առանձնատունը: Այս մասին հայտնլե է Daily Mail-ը: Այն գտնվում է Կալիֆորնիայի Հիդեն-Հիլզ քաղաքում:
Տարածքը կազմում է 800 քմ: Առանձնատանը կա 6 ննջասենյակ, խոհանոց, տարածք գինիների համտեսի համար:
Ռիչարդսը այն գնել է 2007 թվականին բաժանությունից հետո: Նա վերանորոգել է տունը՝ դարձնելով ավելի հոլիվուդյան: 2015 թվականին դերասանուհին աճուրդ է հանել տունը 7.75 մլն դոլարով: Ռիչարդսը երկու անգամ իջեցրել է գինը, քանի որ գնորդներ չեն հայտնվել: