Երգչուհի Թոնի Բրեքսթոնը հոսպիտալացվել է
Ամերիկյան երգչուհի և 7 «Գրեմմի»-ի մրցանակիր Թոնի Բրեքսթոնը հոսպիտալացվել է բարդությունների պատճառով, որոնք առաջացել են քրոնիկ հիվանդության պատճառով: 2010 թվականին երգչուհուն ախտորոշվել էր գայլախտ հիվանդությունը: Այս մասին հայտնել է TMZ-ն:
Նշվում է, որ Բրեքսթոնը հայտնվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում մի քանի օր առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Նշվում է, որ նա այնտեղ անցկացրել է 4 օր:
Ի սկզբանե, բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր, սակայն նրա ներկայացուցչի խոսքով՝ ներկա պահին նա գտնվում է տանը և իրեն լավ է զգում: