Թուրքիայում 12 հեռուստաալիք է փակվել
Թուրքիայի իշխանությունները 12 հեռուստաալիք են փակել, ազգային անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքի պատճառաբանությամբ: Այս մասին հայտնել է «Associated Press»-ը:
ԶԼՄ-ներին մեղադրում են ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև քուրդ գրոհայինների հետ կապ ունենալու մեջ:
Նշվում է, որ փակված ԶԼՄ-ների մեջ եղել են հիմնականում քրդական հեռուստաալիքներ, ինչպես նաև մեկ մանկական ալիք, որով ցուցադրվող մուլտֆիլմերը կրկնօրինակվում են քրդերեն: