Բրիթնի Սփիրսը սկանդալային հագուստով փայլել է Լոնդոնում (տեսանյութեր և լուսանկարներ)
Վերջին 2 տարիների ընթացքում երգչուհի Բրիթնի Սփիրսը ելույթներ է ունենում Լաս Վեգասում, սակայն դա չի նշանակում, որ նա մոռացել է եվրոպայի իր երկրպագուներին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Օրեր առաջ երգչուհին Լոնդոնում փայլել է «Apple Music» փառատոնում: Բրիթնի Սփիրսը բեմ է դուրս եկել սկանդալային արտաքինով և շլացուցիչ պար ցույց տվել տղաների հետ:
Բրիթնին հայտնել է, որ այժմ մտածում է իր նախկին ընկերոջ՝ Ջասթին Թիմբերլեյքի հետ դուետ ունենալու մասին:
Նշվում է, որ Թիմբերլեյքը ևս դեմ չէ Բրիթնի Սփիրսի հետ համագործակցությանը: