Ժաննա Ֆրիսկեն չի ցանկանում թողնել իր երեխային
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն սովորել է իր նոր կյանքին և դերին: Ըստ նրա շրջապատի` Ժաննա Ֆրիսկեն կարողացել է վերականգնել իր նախկին տեսքն ու կազմվածքը: Ժաննա Ֆրիսկեն արդեն լիովին պատրաստ է կրկին զբաղվել իր աշխատանքով, սակայն նա չի շտապում այդ հարցում, քանի որ չի ցանկանում թողնել իր տղային:
Տղան' Պլատոնը, իր գլխավոր նախագիծն է կյանքում և մեծ ցանկություն ունի անձամբ զբաղվել նրա դաստիարակությամբ: Ժաննա Ֆրիսկեի երկրպագուները ստիպված կլինեն մի փոքր սպասել իրենց սիրելի երգչուհու` բեմ վերադառնալուն: