Իրանը տարեվերջին կսկսի երեք նոր տեսակի հրթիռների արտադրությունը
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտնել է, որ Թեհրանը մոտակա ամիսներին կսկսի արտադրել նոր տեսակի հրթիռներ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Press TV»-ին:
«Մենք կսկսենք արտադրել երեք կարևորագույն արտադրանք հրթիռների գործարկման ոլորտում այս տարվա վերջին»,- հայտնել է նախարարը, ում խոսքը ներկայացրել է հեռուստաընկերությունը:
«Այդ հրթիռներն են՝ « Qadir», «Sejil», ինչպես նաև բարձր ճշգրտություն ունեցող «Khorramshahr»»,- նշել է նախարարը: