Թուրքիան չի ընդունել Ղրիմի տարածքում անցկացված Պետդումայի ընտրությունների արդյունքները
Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանջու Բիլգիչը հայտնել է, որ Անկարան չի ընդունում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել են Ղրիմում: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, այդ թվում և Ղրիմին: Ընտրությունները, որոնք տեղի են ունեցել անցյալ շաբաթ Ռուսաստանում, մենք գնահատում ենք այդ տեսանկյունից, և այն չունի իրավական ուժ»,- ասել է Բիլգիչը: