Հայերի ճանապարհը դեպի անկախություն երբեք հեշտ չի եղել. Ադամ Շիֆի շնորհավորական ուղերձը
ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Այսօր միանում եմ իմ ամերիկահայ ընտրողներին և ողջ աշխարհի կենսունակ հայ համայնքին` ասելով «Ուրախ Անկախության օր», քանի որ տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը:
Մինդեռ նրանց ճանապարհը դեպի անկախություն երբեք հեշտ չի եղել, հայերը հաստատուն են մնացել` դիմակայելով օտարների տիրապետությանը, արտաքին վտանգներին և վերապրելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Կասկած չկա, որ հայ համայնքը անգնահատելի ձեռքբերում է մեր հասարակության համար` նոր սոցիալական, տնտեսական և քաղաքական հորիզոններ բացելով ողջ ազգի համար և հարստացնելով մեր սովորույթները, ավանդույթներն ու կյանքի որակը:
Այս կարևորագույն օրը ցանկանում են շնորհավորել հայ ժողովրդին, Ամերիկայում ապրող հայերին, իմ ամերիկահայ ընտրողներին և բոլոր հայերին` աշխարհի տարբեր անկյուններում ապրող», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադամ Շիֆը: