Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փակվել է անվտանգության նկատառումներով
Անկարայում բրիտանական դեսպանատունը հայտնել է այն մասին, որ այն վաղը փակվելու է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Անկարայում բրիտանական դեսպանատունը կփակվի ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին անվտանգության նկատառումներով»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Twitter»-ում: Մանրամասները չեն հրապարակվել:
Ինչպես Թուրքիայում արտասահմանյան ներկայացուցչություննեի մեծամասնությունը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փակվել է սեպտեմբերի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Ուրբան-Բայրամ մահմեդական տոնի հետ կապված հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար:
Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԳԴՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները ևս փակվելու են՝ կապված գերմանական ԱԳՆ-ի՝ ահաբեկչություն վտանգի մասին ստացած հաղորդագրության հետ: