Երգչուհի Ադելը հանուն որդու 10 տարով հրաժարվել է համերգային շրջագայություններից
Բրիտանացի երգչուհի Ադելը հանուն որդու 10 տարով հրաժարվել է համերգային շրջագայություններից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադելի համար նրա որդին առաջնային տեղ է զբաղեցնում: Բանն այն է, որ երեխան հաջորդ տարվանից դպրոց է հաճախելու և չի կարողանա մոր հետ շրջագայությունների մեկնել: Ադելը նախընտրությունը տվել է երեխայի դաստիարակությանն ու նրա հետ ժամանակ անցկացնելուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգչուհի Ադելը Լոնդոնից տեղափոխվում է Լոս Անջելես: