Իրանը հանդես է գալիս Սիրիայի իրավիճակի քաղաքական կարգավորման օգտին
Թեհրանը համոզված է, որ սիրիական ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն՝ հղում տալով Իրանի ԱԳ փոխնախարար Հուսեյն Ջաբերի-Անսարիին:
Նրա կարծիքով՝ ռազմական հակամարտությունը տարածաշրջանում անհրաժեշտ է լուծել քաղաքական և երկխոսության ճանապարհով: Պատերազմող կողմերը պետք է հասնեն հարցի քաղաքական լուծման:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերրին համաձայնել են երկարաձգել Սիրիայի հրադադարի ռեժիմը ևս 48 ժամով: