Ուշադրությո՛ւն. Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհն այսօր փակ կլինի
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝
Ա) Երևան-Սևան-Իջևան (Մ-4) , Ոսկեպար-Նոյեմբերյան-Բագրատաշեն-Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:
Բ) Երևան-Սպիտակ-Վանաձոր (Մ3)-Դիլիջան-Իջևան (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։
2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.
Ա) Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման,
Բ) Վանաձոր-Դսեղ-Մարց-Թումանյան ճանապարհահատվածներով։
3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան-Գյումրի-Աշոցք-Բավրա-Վրաստանի սահման ճանապարհահատվածից։