Իրանը ողջունում է ՌԴ-ԱՄՆ պայմանավորվածությունը
Թեհրանը ողջունում է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Սիրիայի հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ նշելով ահաբեկչությունների դեմ «առանց դադարի» պայքարելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմիին:
«Իրանը ողջունում է կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որը կօգնի օգնություն հասցնել սիրիացիներին»,- Քասեմիի խոսքը մեջբերում է «Sputnik» գործակալությունը:
Նա նշել է, որ «անցած փորձը» հաշվի առնելով՝ այս գործընթացը պետք է մասնակիցների երաշխիքը ստանա և «ահաբեկիչներին զենք ուղարկելու հնարավորություն չդառնա»:
Քասեմին ընդգծել է, որ ահաբեկչությունների դեմ պայքարը պետք է լինի «անդադար»: