Թուրքիան ողջունել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը
Թուրքիան ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանման համաձայնագիրը և պատրաստ է ՄԱԿ-ի հետ համատեղ մարդասիրական օգնություն տրամադրել Հալեպին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքին:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարել է, որ ծայրահեղ կարևոր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնագրի արդյունավետ իրականացումը, որը կարող է Սիրիայի հակամարտության լուծման հանգեցնել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույց է ունեցել և քննարկել Սիրիայի խնդիրը Ժնևում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների կոնտեքստում: