Իրանը մտադիր է համագործակցել ՌԴ-ի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում
Իրանը մտադիր է զարգացնել համագործակությունը Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական ոլորտում և ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում տալով Իրանի փոխնախագահ Էսհաք Ջահանգիրինի կատարած հայտարարությանը:
«Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա:
Նա հավելել է նաև, որ Թեհրանը ցանկանում է համագործակցել Մոսկվայի հետ նաև ռազմատեխնիկական ոլորտում:
«Այն, որ Ռուսաստանը փոխանցում է մեզ «С-300», փաստում է այն մասին, որ համագործակցությունը զարգանում է»,- ասել է նա: