Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազով և ջրցաններով ցրել է ուսուցիչներին աշխատանքից ազատելու դեմ ցույցը
Թուրքական ոստիկանությունը օգտագործել է արցունաբեր գազ և ջրցաններ, որպեսզի ցրի Դիարբեքիր քաղաքում տեղի ունեցող ցույցը: Ցույցը կազմակերպվել էր ընդդեմ 11 հազար ուսուցիչների աշխատանքից հեռացնելու որոշման: Այս մասին գրում է «BBC»-ն:
Դիարբեքիր քաղաքը, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում, հիմնականում բնակեցված է քրդերով: Ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, այդ թվում` աշխատանքից հեռացված ուսուցիչներ:
Ուսուցիչներին աշխատանքից ազատել են ուրբաթ օրը` մեղադրելով նրանց Քուրդիսանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ: Վերջինիս գործունեությունը Թուրքիայում արգելված է:
Բողոքի ակցիաները տեղի են ունեցել կրթության տեղական վարչությունում: Հավաքվածները սուլել են և ներկայացրել իրենց պահանջները: