Իրինա Դուբցովայից հետո երգչուհի Զառան Սոչիում վտանգավոր վարակ է ձեռք բերել
Սոչիում տեղի է ունենում «Նոր ալիք» երգի մրցույթը: Ռուս երգչուհի Իրինա Դուբցովան վերջերս հայտնել էր, որ վիրուսային վարակ է ձեռք բերել: Երգչուհու մարմնի ջերմաստիճանը բարձրացել էր, սակայն Իրինա Դուբցովան իր մեջ ուժ էր գտել բեմ բարձրանալու և ելույթ ունենալու: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Իսկ այժմ հայտնի է դարձել, որ երգչուհի Զառան ևս վարակվել է. «Դա ինչ-որ վարակ է: Ես ինձ միանգամից վատ զգացի, հենց եկա Սոչի: Ջանադրաբար բուժվում եմ, ինչ արած»,- «СтарХит» թերթին տված հարցազրույցի ընթացքում խոստովանել է երգչուհին:
Զառան պետք է հանրության առաջ ելույթ ունենա համերգի ժամանակ, որը նվիրված կլինի երաժիշտ և պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշին: Հուսով ենք՝ երգչուհու վիճակը շուտով կբարելավվի: