Թուրք նախարարը Ղարաբաղի հարցը կապում է հայ-թուրքական հարաբերությունների հետ
Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գործարար ֆորումը:
Թուրքական «Հաբերլեր» կայքի տեղեկացմամբ ֆորումին Թուրքիայի կողմից մասնակցել է Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը: Եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Չաղլայանը խոսել է նաև Թուրքիա-Հայաստան հարաբերոթյունների մասին:
«Մենք ամեն ժողովի, ամեն տեղ հետևյալն ենք ասում և, սա Ալլահին շնորհակալություն հայտնելով ենք ասում, մեկ ազգ 2 պետություն ենք: Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, Ադրբեջանի ուրախությունը, մեր ուրախությունն է: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից շրջափակումը չի ավարտվել և Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել , Թուրքիան ոչ մի կերպ, երբեք Հայաստանի հետ որևէ հարաբերություն չի հաստատի»,-ընդգծել է Չաղլայանը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
ermenihaber.am