Ռուսաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած երգչուհին հղի՞ է
Ռուսական բլոգերնում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Դինա Գարիբովան հղի է: Այդ մասին վերջերս տեղի ունեցած ելույթից առաջ հայտարարել է ուկրաինացի մեկնաբանը:
Երաժիշտների շրջանում խոսում են, որ երգչուհու համար նման կարգավիճակում լինելը ևս անակնկալ է եղել: Հղիության մասին վկայում է նաև մրցույթի ժամանակ հագած նրա զգեստը, որը շատերն համարեցին փակ ու լայն: Երգչուհին հրաժարվում է նաև ալկոհոլից:
Ասում են, որ հղիության պատճառով Դինան նյարդային ապրումներ է ունեցել բեմ դուրս գալուց առաջ, սակայն նա իրեն հավաքել է և գերազանց համար ցույց տվել:
Չնայած այն բանին, որ երգչուհուն այս տարի չի հաջողվել հաղթել մրցույթում, սակայն այժմ նրան շնորհավորում են ավել մեծ հաղթանակի ու երջանկության համար, ինչպիսին մայրանալն է: