Թուրքական տանկերն ու հաուբիցները հատել են Սիրիայի սահմանը
Թուրքական տանկերն ու ինքնագնաց հաուբիցները հատել են Սիրիայի հետ սահմանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Ինչպես հաղորդվում է, դրանք Սիրիա են մտել թուրքական Քիլիս նահանգով:
Նշվում է, որ տանկերը սահմանը հատել են թուրքական Քոբանի բնակավայրի շրջանում, որը գտնվում է սիրիական Այն-էլ-Արաբի մոտ:
Թուրքիայի բանակը օգոստոսի 24-ին ռազմական գործողություններ սկսեց Ջարաբլուս քաղաքում՝ Սիրիայի հյուսիսում: Թուրքական իշխանությունները վստահեցնում են, որ գործողություններն իրականացվում են Ջարաբլուսը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից ազատագրելու համար, սակայն մեկ անգամ չէ, որ հաղորդագրություններ են ստացվել թուրք զինվորականների կողմից Սիրիայի քրդերի վրա հարձակումներ գործելու մասին: