«Գազպրոմ»-ը և Թուրքիան համաձայնության են եկել «Թուրքական հոսք»-ի հարցով
«Գազպրոմ»-ը պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի էներգետիկայի նախարարության հետ՝ «Թուրքական հոսք»-ի հարցով թույլտվություններ տալու գործընթացը կարճ ժամկետում ավարտելու մասին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Հանդիպման ժամանակ ձեռք է բերվել կարճ ժամկետներում «Թուրքական հոսք» ծրագրի իրականացման մեկնարկի համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները տալու մասին պայմանավորվածություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նաև կշարունակվեն կոմերցիոն բանակցությունները ռուսական գազը Թուրքիային մատակարակելու պայմանների հարցով:
Կողմերն այսպիսի պայմանավորվածությունի են եկել «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի և թուրքական գերատեսչության ղեկավար Բերաթ Ալբայրաքայի աշխատանքային հանդիպումից հետո:
Ավել վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմ»-ի տնօրենն ու Թուրքիայի էներգետիկայի նախարարը Ստամբուլում կքննարկեն «Թուրքական հոսք»-ի հարցը: