Թուրքիան և Հունաստանը մտադիր են զարգացնել երկկողմանի հարաբերությունները
Հունաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել երկկողմանի քաղաքական և տնտեսական հարաբերությունները և շարունակել վստահության միջոցների երկխոսությունը: Այս մասին հայտնել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Նիկոս Քոթզիասը և Մևլյութ Չավուշօղլուն ոչ պաշտոնական հանդիպումից հետո: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ես հերթական անգամ համերաշխություն եմ արտահայտել թուրք ժողովրդի նկատմամբ հեղաշրջման դեմ պայքարում, որը կազմակերպեցին Թուրքիայում: Մենք խոսեցինք մեր համագործակցության մասին և որոշեցինք շարունակել և ընդլայնել խորհրդակցությունների, երկխոսությունների և համագործակցությունների ալիքները, որոնք մենք ունենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական, տրանսպորտային, վստահության միջոցների և քաղաքական երկխոսությունների համագործակցությունները»,- հայտնել է Հունաստանի ԱԳՆ-ն հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ Թուրքիան և Հունաստանը «յուրահատուկ հարաբերություններ և յուրահատուկ հետաքրքրություններ ունեն»: