Դիարբեքիրի օդանավակայանը հրթիռակոծվել է
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի քաղաքացիական օդանավակայանի ուղղությամբ 4 հրթիռ է արձակվել: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Ըստ նախնական տվյալների, կրակոցների արդյունքում զոհեր չկան: Ուղևորներին ու օդանավակայանի աշխատակիցներին անվտանգ տեղ են տեղափոխել:
Ըստ տեղական իշխանությունների, հարձակման թիրախը եղել է ոստիկանության վերահսկող կետը: Դեպքի պատճառով չվերթների չեղարկումներ չեն եղել:
Հրթիռակոծման մեջ կասկածվում է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը: