Մարիա Շարապովան Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում է
Թենիսիստուհի Մարիա Շարապովան Ռուսաստանի 25 ամենահարուստ մարդկանց ցուցակում է՝ ըստ «Forbes» ամսագրի վարկանիշային աղյուսակի: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Forbes» պարբերականին:
Շարապովան զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, իսկ նրա կարողություը գնահատվել է 260 մլն դոլար: Նշված տեղեկությունը հիմնված է ընկերության տվյալների և փորձագետների գնահատականի վրա:
Ավելի վաղ Շարապովան գլխավորել է ռուսական շոու-բիզնեսի և սպորտի ամենահարուստ մարդկանց ցուցակը: