Հայաստանի լեռներում մեկնարկել են ռուսական ռազմակայանի հետախույզների մարտավարական վարժանքները
Հայաստանի Հանրապետությունում ռուսական ռազմաբազայում՝ «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում, մեկնարկել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ տակտիկական վարժանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ուսումական միջոցառումներին, որոնք կանցկացվեն երեք օրվա ընթացքում ծովի մակերևույթից ավելի քան 1 500 մետր բարձրության վրա, կմասնակցեն ավելի քան 300 զինծառայողներ և գործի կդրվի շուրջ 50 միավոր ռազմատեխնիկա, այդ թվում՝ բանակային և անօթաչու ավիացիա:
Զինծառայողները պետք է յուրացնեն ժամանակակից սարքավորումներն ու «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքն օգտագործելը, սովորեն «գոյատևել» լեռնաանտառային տեղանքում՝ բարդ կլիմայական պայմաններում, հայթայթել և պատրաստել սնունդ, խարույկ վառել և կազմակերպել դադարներ՝ օգտագործելով առձեռն միջոցներ և բնական առարկաներ:
Հատուկ ուշադրություն կդարձվի լեռնային, օդային և ջրային խոչընդոտների հաղթահարմանը՝ քողարկման, գաղնի տեղաշարժման և անձայն հատուկ զենքի հիման վրա:
Հետախույզների գործողությունները կվերահսկվեն «Орлан-10» և «Тахион» անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համակարգերի կողմից:
Հետախույզների վարժանքները կավարտվեն նորմատիվների հանձնմամբ՝ ռազմական պատրաստության առարկայի հիմունքներով: