Եռագույնի երանգներով երկնքի պատկերը՝ չեխ լուսանկարչի տեսախցիկի օբյեկտիվում
Օրերս համացանցում մեծ տարածում է գտել հայկական եռագույնի երանգներով երկինքը պատկերող մի լուսանկար:
Պարզելու համար՝ արդյո՞ք պատկերը լուսանկարչական հնարքների արդյունք է, թե ոչ, Operativ.am-ը փորձեց գտնել լուսանկարի հեղինակին և հրաշալի պատկերի պատմությունը:
Մեզ հաջողվեց պարզել, որ լուսանկարը պատկանում է չեխ ռեժիսոր, լուսանկարիչ Լիբոր Սպիմրին: Լուսանկարիչը հրաշագեղ տեսարանը պատահմամբ ֆիքսել է իր տան մոտակայքում՝ օգոստոսի14-ի երեկոյան: Նա նշել է, որ երկինքը մի քանի րոպե հայկական դրոշի գույներով է եղել:
Լիբոր Սպիմրին նախատեսում է այցելել Երևան և Ստեփանակերտ: