Կանխվել է Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթյունը. Վրաստանի պետական անվտանգության ծառայություն
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է գազատարի պայթյունի փորձը կանխելու մասին, որը գազ է մատակարարում Ռուսաստանից Հայաստանին: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Ինչպես հայտնում է РИА «Новости»-ն՝ այս պահին այդ փաստի առթիվ բերման է ենթարկվել հինգ մարդ:
«Քննությունը պարզել է, որ բերման ենթարկվածները Արագվի գետի մոտ պայթյուն էին պատրաստվում իրականացնել՝ Ռուսաստան-Հայաստան գազամուղի մասում»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այս պահին պարզվում են տեղի ունեցած հանգամանքները: