Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր զենիթահրթիռային համակարգը
Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է սեփական արտադրության նոր զենիթա-հրթիռային համակարգը՝ «Bavar 373»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Mehr»-ին:
Ինչպես հաղորդվում է, ներկայացմանը մասնակցել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին:
Համակարգը ստեղծվել է բալիստիկ հրթիռներին միջին և մեծ հեռավորություններից հետևելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզավեթ Տրյուդոն հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դեմ են Իրանի կողմից ռուսական «С-300» զենիթա-հրթիռային համակարգերի վաճառքին: