Իրանը չի պատրաստվում այլ ավիաբազաներ տրամադրել Ռուսաստանին
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը հայտնել է, որ երկիրն այժմ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին օգտագործման համար այլ բազաներ տրամադրելու պլաններ չունի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Tasnim»-ին:
Իրանի ՊՆ-ի խոսքով՝ այս պահին Իրանը նման ծրագրեր չունի:
Հոսեյն Դեհքանը նշել է, որ որոշակի պայմաններով, եթե դա, այնուամենայնիվ, պահանջվի, Իրանը «կդիտարկի այդ հարցը»: Նա նաև ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռները Համադան քաղաքի իրանական ավիաբազան օգտագործում են Սիրիայի իշխանությունների խնդրանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը պլանավորում է Ռուսաստանից «С-400» գնել: Այս մասին ևս հայտնել էր Իրանի ՊՆ-ն: