Իրանը պլանավորում է Ռուսաստանից «С-400» գնել
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Իրանը պլանավորում է Ռուսաստանից «С-400» գնել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Tasnim-ին:
Նախարարի խոսքով՝ ռուսական կողմն Իրանին առաջարկել է «С-400» կոմպլեքսը, որը սակայն իրենց պլանների մեջ չի մտել:
Ավելի վաղ, Իրանի անվտանգության հարցերով կոմիտեն և խորհրդարանի գործիչները նշել էին, որ Իրանն առարկություներ չունի կապված «С-300» զենիթահրթիռային համակարգի մատակարարման հարցում: