Իրանը Ռուսաստանի հետ նոր ատոմայականներ կկառուցի
Թեհրանը, Մոսկվայի հետ համագործակցելով, երկու նոր ատոմային էլեկտրակայան կկառուցի: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Shana» գործակալությունը:
Գործակալությունը, վկայակոչելով երկրի խորհրդարանի՝ ազգային պաշտպանության և արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցչին, հայտնում է, որ երկրի խորհրդարանը հայտնել է Իրանին 20 000 մեգավատտ էլետրաէներգիայով ապահովելու անհրաժեշտության մասին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է էլեկտրակայանների կառուցման պլանը: Քանի որ միաժամանակ մի քանի տասնյակ օբյետկներ հնարավոր չէ ստեղծել, այս պահին օրակարգային է երկու էլեկտրակայան կառուցելը:
Ռուսաստանն ու Իրանը 2014 թվականի նոյեմբերին Մոսկվայում մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք վերաբերել են ատոմային էներգիան խաղաղ ճանապարհով օգտագործելու ոլորտին: