Իրանը հանել է դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունների արգելքը
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հաղորդել է, որ Իրանը հանել է դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունների արգելքը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով համապատասխան նախարարության կայքին:
Ուրբաթ օրը Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով Անկարայում էր, որտեղ հանդիպել է իր թուրք կոլեգա Մևլյութ Չավուշօղլուին, նախագահ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
Կողմերրը վարել են կառուցողական և մանրամասն բանակցություններ մի շարք ուղղություններով, այդ թվում` երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրներով:
Անդրադառնալով թուրքական կողմի հարցմանը զբոսաշրջային ուղևորություններն Իրանից Թուրքիա վերականգնելու մասին` Իրանը վերացրել է դեպի Թուրքիա այցերի արգելքները:
Հիշեցնենք, որ Իրանը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել էր հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: