Իրանը 8,8%-ով ավելացրել է Թուրքիա գազի մատակարարման ծավալը
2016թ-ի սկզբից Իրանից Թուրքիա գազի արտահանումը կազմել է 518 մլն կուբամետր, որը 8,8%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Mehr գործակալությանը:
Նշվում է, որ նման արդյունքների հնարավոր է եղել հասնել Հարավային Օարս հանքավայրից ստացած գազի, ինչպես նաև բնական գազ մատակարարելու հնարավորության շնորհիվ:
Այդպիսով՝ Իրանը Թուրքիային արտահանած գազի ծավալով 2-րդ հորիզոնական է զբաղեցնում՝ անցնելով Ադրբեջանից և զիջելով Ռուսաստանին