Բաքվում կայացած եռակողմ հանդիպմանը Պուտինը, Ռոհանին և Ալիևը հռչակագիր են ընդունել
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Իլհամ Ալիևն Բաքվում եռակողմ գագաթաժողովի արդյունքների հիման վրա հռչակագիր են ընդունել: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Փաստաթղթում նշվում է կողմերի պատրաստակամությունը «պայքարելու ահաբեկչության, ծայրահեղականության, միազգային կազմակերպված հանցավորության, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց վաճառքի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ»:
Կողմերն ընդունել են, որ տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները լուրջ խոչընդոտ են տարածաշրջանի համագործակցության համար և ընդգծել են դրանց կարգավորման կարևորությունը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:
Երեք երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև խորացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում` իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: