Երգչուհի Ժասմինի ամուսինը վերադարձել է ընտանիք
Երգչուհի Ժասմինի կյանքում վերջին ամիսն իսկական մղձավանջի է վերածվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հուլիսի վերջին երգչուհու ամուսնուն մեկ ամսով ձերբակալել են ֆինանսական խարդախությունների պատճառով: Այս ընթացքում Ժասմինը երկու երեխաների հետ մենակ է մնացել, որոնցից մեկն ընդամենը 4 ամսական է:
Ամուսնու վերադարձի մասին երգչուհին տեղեկացրել է իր միկրոբլոգում:
«Ես շատ երջանիկ եմ, որ իմ ամուսինը, երեխաներիս հայրը վերադարձավ ընտանիք: Մենք անհամբեր սպասում էինք նրա վերադարձին»,-գրել է նա: