Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է պարտականությունները չկատարելու մեջ
ԱՄՆ-ն մինչև վերջ չի կատարում իրանական ատոմի համաձայնագրի իր պարտականությունները: Այս մասին հայտնել է РИА Новости-ն` հղում տալով Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Նրա խոսքով` եթե իրենք մինչև վերջ հավատարիմ մնան իրենց պարտավորվածություններին, ապա կանգ չէին առնի միջուկային համաձայնագրի կատարման ընթացքից. «Մենք կկարողանայինք մեր հույսը դնել նրանց վրա և քննարկել այլ հարցեր»,- ասել է նա:
Նախագահը նշել է նաև, որ հույս ունի, որ ապագայում կհաջողվի հաղթահարել ներկայիս գոյություն ունեցող խնդիրները: