Թուրքիայի և Ռուսաստանի սիրախաղը հրահրում է ՆԱՏՕ-ին. Der Spiegel
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ ցուցադրում է, որ ցանկանում է Ռուսաստանին մոտ լինել: Դա կարող է զայրացնել ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը:
«Այն, ինչ երեկ անմիտ էր թվում, այսօր դարձել է իրական»,- մեկնաբանում է արևմտյան դիվանագետներից մեկը` Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն առաջացել է հեղաշրջումից հետո:
Ինչպես նշում է պարբերականը` նույնը կարելի է ասել Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին: Անկարայի և Մոսկվայի միջև մի քանի «սառցե» ամիսներից հետո` Էրդողանը ցուցադրաբար փնտրում է ընկերություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Օրինակ` այս շաբաթ հայտնի դարձավ 2 առաջնորդների օգոստոսին նախատեսված հանդիպուման մասին:
Էրդողանը հիանալի հասկանում է, որ ՆԱՏՕ-ն մեծ մտավախությամբ հետևում է իր գործընկերոջ քայլերին` հասկանալով, որ Ռուսաստանը հանդիսանում է անվտանգության ասպարեզում խոշորագույն խնդիրներից մեկը:
Էրդողանի համար կարևոր է այս մտերմությունը, որովհետև նա դրական նորությունների կարիք ունի` երկրում վատ տնտեսական իրավիճակից ելնելով:
Էրդողանի տեսանկյունից` նմանատիպ սադրանքները տեղին են, քանի որ նրանք ցույց են տալիս, որ Արևմուտքի երես թեքելու դեպքում, Թուրքիան կունենա այլ գործընկեր: Սակայն պարբերականը նշում է նաև, որ Էրդողանը ՆԱՏՕ-ից դուրս գալու քայլին չի դիմի: ՆԱՏՕ-ի համար Թուրքիան հանդիսանում է շատ կարևոր գործընկեր:
Անկարայի անկայունությունը շատ բաներ դնում է քարտեզի վրա, որովհետև դաշինքը չի հանդուրժի այս վիրավորանքը և կհրաժարվի շատ կտրուկ քննադատությունից: Եզրափակում է պարբերականը: