Ինչո՞ւ են թուրքերը մտահոգված
Շվեյցարիայում գործող «Քեմալիզիմի մշակութային միության» նախաձեռնությամբ «Բալկանյան պատերազմների 100-ամյակը և ներկայիս Բալկանները» խորագրով համաժողով է տեղի ունեցել: Կոնֆերանսին մասնակցել են գրող, լրագրող Յալչըն Բայերը, նախկին դեսպան Օնուր Օյմենը, հետազոտող-պատամբան Ալի Ալսանը և կառավարության արխիվի մասնագետ Յըլդըրըմ Ագանողլուն, որոնք հանդես են եկել ելույթներով: Ագանողլուն խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ պատասխանելով լրագրողի կողմից հնչեցված հարցրերին:
Սյունակագիր Այլա Օզյուրթը ներկա է գտնվել համաժողովին և մանրասմանսերը հրապարակել է «Internethaber.com» կայքում: Մասնավորապես նրա կողմից հնչեցված «2015 Հայոց ցեղասպանության խնդրին ինչքանո՞վ ենք պատրաստ» հարցին արխիվի մասնագետը պատասխաել է. «Ընդհարապես պատրաստ չենք»:
Այդ պատասխանը մտահոգվելու տեղիք է տվել թուրք լրագրողին, ով նկատել է տվել հայկական սփյուռքի ակտիվ նախապատրաստությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Ընդգծում է հայերի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչել տալու նպատակը, հետևաբար և գույքային ու տարածքային պահանջատիրությունը:
Օզյուրթը կարևոր է համարել սեփական պատմության լավ իմացությունը, քանի որ գալու է հաշիվ տալու կամ պահանջելու ժամանակը: «Մերոնք, ինչպե՞ս են պատրաստվում, իսկապես դրությունը օրհասական է: Այս հարցերի պատասխանը շատ շտապ պետք է իմանալ»,- գրում է Օզյուրթը: