Անի Լորակը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը, ով գրեթե ապրում և աշխատում է Ռուսաստանում, հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Երգչուհու ներկայացուցիչը հայտնել է, որ Անին սիրում է Ուկրաինան և չի պատրաստվում հրաժարվել քաղաքացիությունից:
Նմանատիպ հայտարարություն արվել է Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին քաղաքացիություն տալու առաջարկից հետո:
Երգչուհու մենեջերը հայտնել է, որ Լորակը չի փոխի իր քաղաքացիությունը, անկախ նրանից, թե ինչպես են նրան վերաբերում հայրենիքում:
«Ես չգիտեմ, թե ինչպիսի մոտիվացիա է ունեցել Վիտալի Միլոնովը: Մեզ չի եկել պաշտոնական նամակ, նա սիրում է Ուկրաինան»,- ասել է մենեջերը: