Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 130 ԶԼՄ է փակվել
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում զինված ուժերի կողմից հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել է ավելի քան 2400 զինվորական, փակվել է ավելի քան 130 ԶԼՄ: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը` հղում անելով «CNN Turk»-ին:
Աշխատանքից զրկվել է 726 սպա, 1684 զինվոր: Փակված ԶԼՄ-ների շարքում են նաև երեք լրատվական գործակալություն, 45 ամենօրյա հեռուստաալիք: Փակվել են նաև այլ մեդիառեսուրսներ:
Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 13 հազար մարդ:
Թուրքիայի իշխանությունները 42 լրագրողի ձերբակալման թույլտվություն են տվել: