ԱՄՆ 7 դիվանագետի խորհուրդ է տրվել լքել Թուրքիան
Ամերիկացի 7 դիվանագետի խորհուրդ է տրվել լքել Թուրքիայի տարածքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքին:
Նրանց խորհուրդ է տրվել նաև չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ:
«Պետքարտուղարը շարունակում է վերահսկել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ընթացող իրադարձություններին և ԱՄՆ դիվանագետներին խորհուրդ է տալիս վերանալել Թուրքիա գնալու իրենց ծրագրերը»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը շարունակելում է իր քաղաքացիներին տեղեկացնել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների աճող սպառնալիքի մասին: