Թուրքական իշխանությունները կալանավորել են Գյուլենի զարմիկին
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով կալանավորվել է Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն` հղում անելով պետական տեղեկատվական «Anadolu» գործակալությանը:
Նրան ձերբակալել են Էրզրումում և տարել Անկարա:
Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո երկրորդ ազդեցիկ մարդն է: Նա վարում է մեկուսի կենսակերպ և գտնվում է ԱՄՆ-ում կամավոր աքսորի մեջ: Ըստ թուրքական իշխանությունների, հենց նա է կանգնած Թուրքիայում ձախողված հեղաշրջման հետևում:
Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ թուրքական իշխանությունները փակել են Գյուլենի հետ կապ ունեցող ավելի քան 2 հազար կազմակերպություն, որոնք, ըստ Անկարայի, կապված են Գյուլենի հետ: