Թուրքիայում ավելի քան 2 000 կազմակերպություն է փակվել՝ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով
Թուրքիայի իշխանությունները հայտնել են ավելի քան 2 000 կազմակերպությունների փակման մասին, որոնք, Անկարայի կարծիքով, կապված են ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Նա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդն է: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Անկարայի հաղորդագրությունների համաձայն՝ Թուրքիայում փակվել են հազարավոր դպրոցներ, ավելի քան 1 200 ֆոնդեր և բարեգործական կազմակերպություններ, 19 արհմիություններ, 15 համալսարան և 35 բժշկական հաստատություն:
Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենին, ով ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, համարում են հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած հեղաշրջման փորձի ոգեշնչողը:
Ինքը՝ Գյուլենը, մեկ անգամ չէ, որ հերքել է դա և հայտնել, որ կապ չունի հեղաշրջման փորձի հետ, ավելին` քննադատել է այն: Նա նաև հայտնել է, որ պատրաստ է հանձնվել հայրենիքին: