Թուրքական կողմը հույս ունի Ռուսաստանի հետ բարելավել հարաբերությունները
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը հայտարարել է, որ թուրքական կողմը հույս ունի Ռուսաստանի հետ բարելավել հարաբերությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են վերականգնել բարեկամական հարաբերությունները: Ռուսաստանը մեր առևտրային գործընկերն է, մեր հարևանը», - ասել է նա:
Փոխվարչապետի խոսքով՝ հարաբերությունները ոչ միայն առևտրային և զբոսաշրջության ոլորտում կբարելավեն, այլև՝ ավելի «խորը իմաստով»:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան վերսկսել են միջկառավարական տնտեսական համագործակցության աշխատանքը: